«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.09.2025 | 22:00
Տե՛ր Հիսուս,
օրհնությունդ խնդրում եմ այսօր իմ տան ու ընտանիքի համար։
Ամենակարող Տե՛ր,
Դու ես ընտանիքի Հիմնադիրը և Սիրո Արարիչը։
ԵրբԱդամին ու Եվային միացրիր,
Դու ցույց տվեցիր, որ մարդը կոչված չէ միայնակ ապրելու,
այլ՝ սիրո ու միաբանության մեջ։
Եվ այսօր ես աղաչում եմ՝
թող իմ ընտանիքը լինի այն փոքրիկ եկեղեցին,
որտեղ Քո Սուրբ Հոգին մշտապես բնակվում է։
Դու Տեր,
որ ընտանիքը հաստատեցիր ի սկզբանե,
Շաղախիր օրհնություններդ մեր տան հիմքերում,
Որպեսզի մեր սրտերը միաբան լինեն Քո սիրո մեջ։
Օրհնի՛ր մեր տան մուտքն ու ելքը,
օրհնի՛ր մեր սեղանը և հացը, որ ուտում ենք։
Պահիր և պահպանիր մեր ընտանիքը բոլոր փորձություններից այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամեն
Դիտվել է՝ 2773

Մեկնաբանություններ